
2025-09-29
ՀՀ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել Չաբահարի նավահանգստի շահագործման վերաբերյալ Հայաստանում, ապա՝ Սև ծովում, ինչպես նաև Պարսից ծոցից մինչև Օմանի ծով տրանսպորտային երթուղու շահագործման վերաբերյալ։
ՀՀ-ում Իրանի
դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքով՝ իրանական ընկերությունը ներկայումս կառուցում է Բարզավան-Նորդուզ
մայրուղին, իսկ հայկական կողմից՝ Ագարակից մինչև Քաջարան 32 կիլոմետրանոց մայրուղին։
«Այս աշխատանքները
կավարտվեն նախատեսվածից շուտ։ Դրանից հետո կգործարկվի Քաջարանի 7,5 կիլոմետրանոց թունելը, որի մրցույթի
արդյունքները շուտով կհայտարարվեն, և թունելի կառուցումը կիրականացվի սահմանված ժամկետում»,
- նշել է դեսպանը։
Քաջարանի թունելից
հետո նախատեսվում է կառուցել 63 կիլոմետրանոց ճանապարհ։ ՀՀ կառավարությունը նախատեսում
է միջոցներ հայթայթել միջազգային ֆինանսական կազմակերպություններից այս նախագծի իրականացման
համար։
«Ես համոզված եմ, որ այս ճանապարհի կառուցումից հետո երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում մեծ հեղափոխություն տեղի կունենա։ Հոսքերը կավելանան, և սա հնարավորություն կտա կապ հաստատել Իրանից դեպի Սև ծով, ինչպես նաև Չաբահար նավահանգստի և Պարսից ծոցի միջև», - ընդգծեց դեսպանը։
Աղբուր՝ ge.armradio.am