News

Ախալքալաք-Կարս երկաթուղին բաց է Հայաստանում արտահանման-ներմուծման համար

2026-05-24

Այսօր Հայաստանի  Հանրապետության  վարչապետը  Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջին գրել  է․

«Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։


«Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,-գրել է նա։


Տեղեկատվության համար՝ այս շաբաթվա սկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հատվածը կսկսի գործել այս ամսվա վերջին։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 827 կմ է։