News

Հայաստանը միացել է Աշխաբադի տրանսպորտային միջանցքի համաձայնագրին

2025-05-12

Հայաստանի կառավարությունը հաստատել է Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տարանցիկ միջանցքին Հայաստանի Հանրապետության միանալու մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Աշխաբադի համաձայնագիր):

Հիմնավորման մեջ նշվում է, որ Աշխաբադի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքում բեռների և ուղևորների փոխադրման և տարանցման համար հուսալի պայմանների ստեղծմանը, բազմամոդալ փոխադրումների խթանմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի ամրապնդմանը, տրանսպորտային անվտանգության բարելավմանը և անդամ պետությունների տրանսպորտային կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։

Աշխաբադի համաձայնագրին միանալը ապահովում է տրանսպորտային միջանցքի միջոցով միջազգային շուկաներ մուտք գործելը, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցիկ փաստաթղթերի ներդաշնակեցումը, մաքսային ընթացակարգերի պարզեցումը և անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործումը։

Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորել համաձայնագրի կողմ երկրների միջև տարբեր տրանսպորտային միջոցներով լոգիստիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը և Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի ամրապնդմանը։

Համաձայնագիրը համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։

Տեղեկություն՝ ge.armradio.am