
2025-10-21
Մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջգերատեսչական հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման և վերագործարկման հարցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման հարցով ։ Դրանից հետո մանրամասներ կհայտնենք»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։
2025 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում հանդիպել էին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել էին, որ Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու վերագործարկման համար։