
2025-06-28
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը թվային զարգացումը դիտարկում է որպես կայուն
աճի հիմնական ուղղություններից մեկը։ Նա այս մասին ասել է Մինսկում կայացած Եվրասիական
տնտեսական ֆորումում, որին մասնակցել է առցանց։
«Մենք համոզված
ենք, որ հենց թվայնացումն է, որ նոր հնարավորություններ է բացում տնտեսության, պետական
կառավարման
համակարգի և սոցիալական ոլորտում։
Հայաստանն արդեն
իսկ ներդրել է միջգերատեսչական համագործակցության ճարտարապետություն, որի շնորհիվ պետական
մարմինները
չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ անվտանգ հաղորդակցման ուղիներով հասանելիություն
են ստանում սկզբնական աղբյուրներին։ Սա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային
ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ,
թափանցիկ և օգտագործողին հարմար գործընթացի մեջ։
Նման մոտեցումը
նոր հնարավորություններ է ստեղծում միասնական թվային միջավայրի ձևավորման համար։
Այսօր Հայաստանը
մի երկիր է, որն առաջարկում է բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ։
ՀՀ-ում համակարգված
աշխատանք է տարվում թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման
համակարգերը, բարելավվում է քաղաքացիների թվային գրագիտությունը, և մշակվում են ժամանակակից
կիբերանվտանգության մեխանիզմներ։
NVIDIA-ի վերջերս Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու որոշումը հաստատում է, որ «Նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ և տեխնիկական հասունություն, կարող են կարևոր դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում», - ասել է Փաշինյանը։
Տեղեկատվություն՝
bm.ge