
2025-12-03
03-12-2025
ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսման առաջարկել է ստեղծել քառակողմ
ձևաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ, որը կաշխատի տրանսպորտային հարցերի շուրջ: Ինչպես
հաղորդում է «Արմենպրես»-ը, Կոսման այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի
նախարար արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով
բարձր ներկայացուցիչ Կայա Կալայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք սկսել ենք քննարկել այս թեման հոկտեմբերին: Այսօր ես խնդրեցի
նախարարին ներկայացնել Հայաստանի առաջնահերթությունները տրանսպորտային կապի օրակարգի
վերաբերյալ, որից հետո մենք դրանք միասին կքննարկենք», - ասաց Մարթա Կոսման:
Բրյուսելում ընթանում է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ
նիստը: Հանդիպման ընթացքում Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են ռազմավարական
գործընկերության նոր օրակարգ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար
արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր
ներկայացուցիչ Կայա Կալասը:
Աղբյուր՝ netgazeti.ge