
2025-03-25
Արդեն իրագործման փուլում է գտնվում ադրբեջանական Կարս և Իգդիր ու Նախիջևան քաղաքների միջև երկաթուղային նախագիծը, որն ապագայում ինտեգրվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) երկաթգծին։
Այս մասին Report-ին տված հարցազրույցում
ասել է նախագծի ղեկավար Օսման Բեշերեկը։
Նա ասել է, որ Նախիջևան-Իգդիր երթուղին
կնվազեցնի Կարս ճանապարհորդության ժամանակը մինչև 85 րոպե, իսկ BTK-ի հետ
ինտեգրումը կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային հարաբերությունների
զարգացմանը և նոր հեռանկարներ կստեղծի միջազգային բեռնափոխադրումների համար։
Ի վերջո, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև
տարանցման ժամանակը 18 օրից կնվազի մինչև 12 օր։
Նախագծի շրջանակներում Թուրքիայում 5 նոր
երկաթուղային կայաններ կկառուցվեն՝ Դիգորում, Թոզլուջայում, Իգդիրում, Արալիկում և
Դիլուջուում։ Ներկայումս Իգդիրում հիմնական աշխատանքները շարունակվում են։
Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղային գծի
ընդհանուր երկարությունը կկազմի մոտավորապես 224 կմ։ Իգդիրում արդեն կառուցվում է
առաջին շինարարական բազան, որից հետո անմիջապես կսկսվի երկաթուղու
շինարարությունը։
Երկուղային երկաթուղային երթուղին
ամբողջությամբ էլեկտրիֆիկացված կլինի և կահավորված կլինի ազդանշաններով: Ծրագիրը
նախատեսվում է իրականացնել հինգ տարվա ընթացքում։
Ծրագիրը ներառում է 2800 մետր ընդհանուր
երկարությամբ 3 ուղեկամուրջի (կամարային կառույցներ) և 11,3 կմ երկարությամբ 5
թունելների, ինչպես նաև 10 կամուրջների կառուցում։ Կկառուցվի 480 ջրատար, 145
ստորգետնյա և 27 վերգետնյա անցում, ինչպես նաև 19 փակվող և բացվող անցումներ։ Շատ
տարածքներ կենթարկվեն հողի կայունացման և այլ հողային աշխատանքներ:
Օսման Բեշերեքի խոսքով,
«Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթգիծը Զանգեզուրի միջանցքի մի մասն է եւ ոչ միայն
Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ, այլեւ դառնալու է համաշխարհային տրանսպորտի եւ
առեւտրային ուղիների հիմնական զարկերակներից մեկը»:
Երկաթուղու բացումից հետո գնացքները կաշխատեն
160 կմ/ժ առավելագույն արագությամբ։