
2026-05-05
Հունիսին կստորագրվի Կենտրոնական Ասիայի և Կովկասի
ներդրումային խորհուրդների տարածաշրջանային դաշինքի ստեղծման մասին համաձայնագիր, հայտնել
է Ուզբեկստանի փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևը Սամարղանդում Կենտրոնական Ասիայում ուղղակի
օտարերկրյա ներդրումների վերաբերյալ սեմինարի ժամանակ, որը տեղի է ունեցել Ասիական
զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների խորհրդի 59-րդ տարեկան նիստի շրջանակներում, հաղորդում
է Report-ը։
Նա ասել է, որ նախաձեռնությունն իրականացվում
է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
«Կենտրոնական Ասիայի և Կովկասի ներդրումային
խորհուրդների տարածաշրջանային դաշինքը կլինի միասնական հարթակ երկխոսության, անդամ
պետությունների միջև ներդրումային քաղաքականության համակարգման և միջսահմանային նախագծերի
խթանման համար։ Սա կարագացնի տարածաշրջանի ինտեգրումը համաշխարհային առևտրի և ներդրումային
հոսքերի մեջ, կբարձրացնի դրա տեսանելիությունը և ներդրումային միջավայրի մրցունակությունը,
ինչպես նաև հիմք կդնի խոշորածավալ նախագծերի իրականացման համար՝ առաջատար միջազգային
ֆինանսական հաստատությունների և ներդրողների հետ համատեղ», - նշել է Խոջաևը։
Նա հավելեց, որ հուշագրի ստորագրումը նախատեսվում
է իրականացնել հունիսի 17-18-ը նախատեսված Տաշքենդի 15-րդ միջազգային ներդրումային
ֆորումի շրջանակներում։
report.az