
ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ
2024-06-10
Տարբեր իրավիճակների իրար հետ կապելը քաջություն է պահանջում։ Նման հանգամանքների բևեռը ապագա Անակլիա նավահանգիստն է։ Նավահանգստի ղեկավարի ընտրության հարցում պետության կողմից ամենա լավ լուծումը կլիներ անկախ ֆոնդային բիրժան, որի միջոցով Վրաստանի քաղաքացիներն ու վրացական ընկերությունները կդառնաին Անակլիայի նավահանգստի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը։ Եթե դիտարկենք նավահանգստի կառուցմանը օտար երկրների մասնակցությունը, ապա այս մարտահրավերում ներդրող երկրների դիվերսիֆիկացումը կլիներ Վրաստանի անվտանգության և տնտեսական աճի բանաձևը։
Մենք գիտենք, որ Լիտվան Բալթիկ ծովում գտնվող Կլայպեդա նավահանգստի սեփականատեր է և կապված է Սև ծովի հետ վիկինգների երթուղու միջոցով, Հարավային Կորեան ունի արդյունաբերականացման բարձր տեմպեր, Կատարը արաբական աշխարհի տեխնոլոգիական առաջատարն է։ Այս երեք երկրների համասեփականատիրությամբ կառուցվող Անակլիա նավահանգիստը, կստեղծեր համաշխարհային առևտրային շահերի եռանկյունն ու Եվրոպա-Կովկաս-Ասիա տարանցիկ միջանցքի հիմնաքարը։
«Վրացական հողի վրա պետք է միանան օքցիդենտը (Արևմուտք) և օրիենտը (Արևելք), կատարվի նրանց ներդաշնակ միաձուլումը», - ասում էր վրացի գրող Կոսնտանտին Գամսախուրդիան։
Գրիգոլ Ռոբաքիձեն ուշադրություն է հրավիրում Արևմտյան Եվրոպայի վրա. «Արևմտյան Եվրոպան թանկ է, բայց մենք չենք կարող զիջել Արևելքը Եվրոպայի համար, լավ կլինի նրանց հարսանիքը կազմակերպենք վրացական հողի վրա»։
Քանի որ Գրիգոլ Ռոբաքիձեն կարծում էր, որ Արևմտյան Եվրոպան թանկ է, ապա Վրաստանի համար այսօր շատ ավելի մեծ քայլ կլիներ, եթե Անակլիայի նախագիծն իրականացվեր Մեծ Բրիտանիայի և բարձր տեխնոլոգիական Ճապոնիայի հետ համագործակցությամբ։ Քանի որ Լոնդոնի և Տոկիոյի ֆոնդային բորսաները մայրցամաքի առաջատար ֆինանսական կենտրոններն են։
Որքան մեծ է զարգացած երկրների մասնաբաժինը նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներում, այնքան մեծ են այլ երկրների արտադրողների շահերը՝ աշխատելու նման տարանցիկ զարկերակների միջոցով համաշխարհային առևտրում։ Հետևաբար, որքան արտադրողների և սպառողների քանակըը մոտ է միմյանց, այնքան երկիրը հարուստ է։ Ախալքալաքի երկաթուղին և Անակլիայի ծովային նավահանգիստները՝ հզոր լոգիստիկ կենտրոնով և արդյունաբերական պարկով, եվրոպական և ասիական արտադրողների և սպառողների հանդիպման հիմնական վայրերն են:
Թե ինչու է Ախալքալաքի երկաթուղային կայարանը մայրցամաքային առևտրում կարևոր տեղ գրավում,այ հարցը պարզելու համար բավական է մեկ այլ վրացի գրող Ակակի Շանիձեի այն բանաստեղծությունը, որտեղ ինքը բանաստեղծության մեջ հիշատակում է Գուրջի-Բողազը։ Գուրջի-Բողազը Թուրքիայի Էրզրում քաղաքից Վրաստան եկող գլխավոր ճանապարհն էր, որը Վրաստանին կապում էր էլ ավելի հեռու՝ Եգիպտոսի հետ։
Զուրաբ Մաղրաձե
Բիզնեսի կառավարման դոկտոր