
2025-07-01
Դիվրիգ-Կարս-Վրաստան
սահմանային երկաթուղային գծի վերակառուցման-արդիականացման նախագծի միջազգային մրցույթի
շրջանակներում Թուրքիան Համաշխարհային բանկից ներգրավել է 660 հազար դոլար ֆինանսավորման
համար, իսկ համաֆինանսավորողները կլինեն Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկը
և Իսլամական զարգացման բանկը։
Հայտարարությունը
տարածել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ենթակառուցվածքային
ներդրումների վարչությունը։
Նախագիծը կոչվում
է «Արևելյան Թուրքիայի միջին միջանցքի երկաթուղային զարգացում» և բաղկացած է երկու
բաղադրիչից։
Առաջինը Դիվրիգ-Կարս-Վրաստանի
սահմանային երկաթուղային գծի վերակառուցումն-արդիականացումն է, որի համար կծախսվի մոտավորապես
1,339.2 միլիարդ դոլար։ Երկրորդ բաղադրիչը նախագծի կառավարումն է, որը կֆինանսավորվի
մոտավորապես 5.5 միլիոն դոլարով։
Համաշխարհային
բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրերի ձեռքբերումը կիրականացվի Բանկի կողմից
IPF վարկառուների համար նախատեսված գնումների կանոնակարգին համապատասխան և բաց կլինի
բոլոր որակավորված ընկերությունների և անհատների համար, ինչպես սահմանված է նշված կանոնակարգերում։
Հղման համար. Հունվարին Թուրքիայի կառավարությունն ընդունեց «Տրանսպորտի և լոգիստիկայի գլխավոր պլան 2053 – U2053»-ը, որի նպատակն է երկիրը վերածել «Միջին միջանցքի լոգիստիկ բազայի»։ Կառավարությունը քննարկում է «Միջին միջանցքի» երկաթուղային ենթակառուցվածքների վրա կենտրոնացած մի քանի ներդրումային նախագծեր, այդ թվում՝ Դիվրիգ-Կարս-Վրաստանի սահման երկաթուղու արդիականացումը, որը երկարաժամկետ հեռանկարում պետք է միջանցքը վերածի գրավիչ տրանսպորտային զարկերակի։ Մեկ այլ խոշոր նախագիծ է Ստամբուլի Սուլթան Սելիմ Յավուզ կամրջի երկաթուղային երթևեկության վերականգնումը և արդիականացումը։
Տեղեկատվություն՝
bpn.ge