
2025-09-23
Վերակառուցման
և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կտրամադրի կառավարության կողմից երաշխավորված
39 միլիոն եվրո վարկ՝ Երևանի ծայրամասում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի (ՄԼԿ) կառուցման
ֆինանսավորման համար, որին կավելացվի ԵՄ 6
միլիոն եվրո դրամաշնորհ։
«Բարձրորակ
սկանավորման և վերահսկման սարքավորումները զգալիորեն կբարձրացնեն արդյունավետությունը
և կարագացնեն գործընթացները՝ ներդնելով մաքսային գործողությունների «մեկ պատուհանի»
սկզբունքը։ Նոր կենտրոնը կամրապնդի տարածաշրջանային կապը
և կնպաստի առևտրին՝ նպաստելով տնտեսական զարգացման ավելի լայն նպատակներին», - ասվում
է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ։
Կենտրոնը նաև
կլինի Հայաստանի առաջին հանրային շենքերից մեկը, որը կստանա «կանաչ շենքի» վկայական՝
զգալիորեն բարձրացնելով էներգաարդյունավետությունը։
Մաքսային գործողությունները մայրաքաղաքից դուրս բերելը և դրանք մեկ տանիքի տակ միավորելը կթեթևացնի երթևեկությունը, կբարելավի օդի որակը և մեկ երրորդով կնվազեցնի բեռնափոխադրումներից ջերմոցային գազերի արտանետումները։
Տեղեկատվություն՝
ge.armradio.am