News

Վրաստանի մետաքսի ճանապարհը տարիների ընթացքում

2025-01-14

1990 - Ճապոնիա կատարած այցի ժամանակ Էդուարդ Շևարդնաձեն կանգ առավ Վլադիվոստոկում, այնտեղ  նա առաջին անգամ  խոսեց  «Մետաքսի ճանապարհի» վերականգնման հնարավորությունների մասին։

1991 - Վրաստանի Հանրապետությունը իր առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորությամբ հայտարարեց անկախության վերականգնման մասին։

1992 – Ստամբուլում Սևծովյան պետությունների կառավարությունների նիստում  ընդունեցին այսպես կոչված «Բոսֆորի հռչակագիր» և «Սևծովյան տնտեսական համագործակցության հռչակագիր»:

1993 – Բրյուսելում հավաքվում են Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների ներկայացուցիչները։ Հենց այս համաժողովում դրվեց «Տրանսպորտային միջանցք Եվրոպա-Կովկաս-Ասիա» (TRACECA) նախագծի հիմքը:

1994 – Սեպտեմբերին ստորագրվեց  այսպես կոչված «Դարի պայմանագիրը», որը նախատեսում էր Կասպից ծովի էներգառեսուրսների շահագործումը և դրանց տեղափոխում միջազգային շուկաներ, որը դարձավ յուրատեսակ «քաղաքական» ուղեցույց «Արևմուտք-Արևելքի» հետագա զարգացման համար.

1995 - Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերության նախագահ Թերի Ադամսը առաջին անգամ ժամանում է Վրաստան։ Հանդիպում է Վրաստանի նախագահի հետ և խոսում Վրաստանի տարածքով նավթամուղի երթուղու վերաբերյալ որոշում կայացնելու մասին։ Հոկտեմբերի 19-ի կեսգիշերին ընտրվել է երկու երթուղի` հյուսիսային և վրացական: Առաջին անգամ տեղափոխելով միայն այս ծրագրի համար անհրաժեշտ խողովակները՝ մենք ապացուցեցինք, որ մեր ճանապարհն ամենակարճն է ու  ամենաարագը, ինչպես նաև  ամենահեշտն է իրականացնեու համար։   

1996 - Տնտեսական շահերը և այն փաստը, որ թուլացած Ռուսաստանից որևէ տնտեսական օգնություն ակնկալելը պարզապես ծիծաղելի կլիներ, վրացական կառավարությանը ստիպում է իր արտաքին քաղաքականության մեջ կենտրոնանալ Արևմուտքի տնտեսական և քաղաքական շահերի վրա: Վրաստանի նախագահի կողմից մարտին մեկնարկած «Խաղաղ Կովկաս» նախաձեռնության հիմնական սկզբունքը տրանսպորտի և այլ հաղորդակցությունների պաշտպանությունն ու դրանց խցանման անթույլատրելիությունն էր։

1997 - Իսրայելցի մի խումբ ձեռնարկատերեր փորձեցին կառուցել Անակլիա նավահանգիստը:

1998 - Վրաց-ուկրաինական կոնսորցիումը ներկայացրեց Անակլիա նախագծի նոր պլան:

1999 - ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Մետաքսի ճանապարհի զարգացման ռազմավարության ակտը: Այս տարի Վրաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի 41-րդ անդամը; Նաև Բաքու-Սուփսա նավթամուղն հանձնվեց շահագործան։

2000թ. մայիսին Բրյուսելի անկախ «Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնը» փորձագետներ Սերգիու Չելակի և Մայքլ Էմերսոնի աջակցությամբ միջազգային հանրությանը ներկայացրեցին նոր հայեցակարգային փաստաթուղթ՝ «Կայունության պակտ Կովկասի համար»:

2001 - Վրաց-ուկրաինական կոնսորցիումը կրկին ներկայացրեց Անակլիայի նախագծի նոր ծրագիր, որից հետո  հայտարարվեցին միջազգային մրցույթներ: Սակայն այն ժամանակ Վրաստանում ստեղծված անկայուն ներքաղաքական իրավիճակի պատճառով այս նախագիծը չիրականացվեց։

2002 – Սկսվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը:

2003 - Շվեյցարական EGL GROUP ընկերությունը (այսուհետ՝ Axpo) հայտարարեց Անդրադրիատիկ նախագծի ստեղծման մասին:

2004 - Սկսվում է Շահ Դենիզ գազատարի շինարարությունը: Բնական գազի տրանսպորտային խողովակաշարը ադրբեջանական հատվածից Վրաստանի տարածքով Թուրքիա է ուղևորվում։ 

2005թ. – ՆԱՏՕ-ի նախագիծ, Ցանցային ենթակառուցվածքի դրամաշնորհ «Մետաքսի ճանապարհի երկրների NREN-ների համար վերապատրաստման կենտրոնների զարգացում ցանցի անվտանգության դասընթացների դասավանդման համար»:

2006 - Շահ Դենիզ գազատարը շահագործման հանձնվեց:

2007 - Ավարտվեց Տրանսադրիատիկ գազատարի (TAP) հիմնական փուլի նախագծումը: Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ստորագրել են Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու կառուցման նախագիծը։ Թբիլիսիում բացվել է նոր միջազգային օդանավակայան։ Վրաստանը և Թուրքիան ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր. Ավարտվել է «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու շինարարության երկրորդ փուլը՝ միացնելով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե արագընթաց մայրուղու երկու հատվածները:

2008 - Սկսվեց ղազախական նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: Սկսվում է Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու շինարարությունը.

2009 - TAP-ը սկսում է ուսումնասիրել Ալբանիայի երթուղին:

2010 – Անակլիա նավահանգստի նախագիծն արդեն ներկայացվել է «Լազիկ» անունով։ Երկարացվել են Արևելք-Արևմուտք մայրուղին և Մեստիայի ճանապարհը։ Սկսվել է թուրքմենական նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։

2011 - Նյու Յորքի Global Infrastructure Leadership Forum -ում Մարաբդա-Կարծախի երկաթուղու կողմից իրականացվող «Երկաթե մետաքսի ճանապարհի» կառուցումը ընդգրկվել է աշխարհի 100 գլոբալ նախագծերի շարքում:

2012 - Դեկտեմբերին Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարանում տեղի ունեցավ չինական ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ «Գունավոր մետաքսի ճանապարհ» խորագրով:

2013 - Չինաստանի կառավարությունը հայտարարեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: Նույն թվականին բացվեց Մարմարա  երկաթուղային թունելը, որը կապում է Թուրքիայի եվրոպական և ասիական հատվածները Բոսֆորի նեղուցով։

2014 թվականի մայիսին Թբիլիսիում տեղի ունեցավ Կովկասի գագաթնաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահները։ Քննարկվել են «Արևմուտք-Արևելք» միջանցքում իրականացվող աշխարհատնտեսական նախագծերի իրականացման հեռանկարները։ Այս տարի ստեղծվել է «Անակլիայի զարգացման կոնսորցիումը»։ Նույն թվականին Բրյուսելում Վրաստանի վարչապետի կողմից ստորագրվեց Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը (DCFTA) ։

2015 - Առաջին բեռը, որը հունվարի 29-ին Չինաստանից գնացել է երկաթուղով, Վրաստան է ժամանել փետրվարի 6-ին, մինչդեռ նախկինում նույն բեռը գործող ծովային ճանապարհով առաքելու համար պահանջվում էր 45 օր. Հունիսին Վրաստանը դարձավ Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի 45-րդ հիմնադիր անդամ երկիրը; Բացի այդ, Ղազախստանի կողմից ավարտված Ժեզկազգան-Բեյնյու երկաթուղու շինարարությունը կրճատել է երթուղու երկարությունը մոտավորապես 1000 կիլոմետրով:

2016 – Վրաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը պայմանավորվել են նվազեցնել իրենց տարածքով անցնող ապրանքների մաքսատուրքերը: Նույն թվականին Եվրահանձնաժողովը աջակցեց Տրանսադրիատիկ գազատարի (TAP) նախագծին, և Սալոնիկում խողովակաշարի կառուցման համար հիմնաքարը դրվեց: Այս հողովակաշարը  որը կտեղափոխի մինչև 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ կտեխափոխի դեպի Իտալիա՝ անցնելով Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Սերբիան և Ալբանիան։

2017 – Բաքվում պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

2018 – Չինաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ազատ առևտրի համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել:

2019 – Հոկտեմբերի 22-23 Թբիլիսիում տեղի ունեցավ Մետաքսի ճանապարհի ֆորումը: Մասնակցում էին աշխարհի 60 երկրների կառավարության և բիզնեսի շուրջ 2000 ներկայացուցիչներ:

2020 – Ավարտվել է Անդրադրիատիկ գազատարի շինարարությունը: Այն կմիանա  Անդրանատոլիական գազատարին և, ըստ նախագծի, Եվրոպան բնական գազ կմատակարարվի Կասպից ծովի տարածաշրջանից։

2021 – ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանում է Վրաստան և Թբիլիսիից բոլորին հայտարարում է, որ «3+3» ձևաչափը չի կայանա, որ Վրաստանը չի մասնակցի այս նախագծին։

2022 - Եվրամիության նախաձեռնությամբ սկսվում է Սև ծովով նոր էներգետիկ խողովակաշարի շինարարությունը՝ Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու համար 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրման մասին։ Սեպտեմբերին ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների միջև համաձայնագիր է ստորագրվել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին։

2023 - Հոկտեմբերին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհի ֆորումին» մասնակցեցին ավելի քան 2000 հյուրեր աշխարհի ավելի քան 60 երկրներից:

2024 - Վրաստանի կառավարությունն ընդունում է բռնապետական ​​օրենքներ, ինչը հանգեցնում է նրան, որ երկիրը հեռանում է Եվրոպական միությունից: Եվրոպացի դիտորդներն անարդար են համարել նույն թվականին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները։

Ազատության գնացքը անպայման կգա Վրաստան  Մետաքսե  ճանապարհից.

Գեորգի V (Հանճառեղը) Վրաստանի վերջին թագավորն էր, ով երկիրը հաջողությամբ ներգրավեց առևտրական ճանապարհներին և մեծ եկամուտներ ստացավ դրանցից: Դրանից հետո վրաց արքաները կորցրեցին վերահսկողությունը Մետաքսի ճանապարհների վրա։

TRACECA.GE