News

Վրաստանի տնտեսական հարաբերությունները Իրանի հետ

2025-03-09

Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը Եվրոպային փոխարինում է Ռուսաստանով, Չինաստանով և Իրանով:  Իրանական ընկերությունների թիվը երկրում աճել է աննախադեպ մակարդակի։

Այս մասին տվյալներ է հրապարակում Transparency International-ը։

2013-ից 2024 թվականներին «Երազանքը» ոչ միայն խորացրեց տնտեսական հարաբերությունները աստվածապետական ​​հանրապետության հետ, այլեւ քաղաքական։

Իրանի հետ Վրաստանի տնտեսական հարաբերությունները վերջին 12 տարում զգալիորեն աճել են։

2000-2012 թվականներին Վրաստանում Իրանի քաղաքացիների կողմից գրանցվել է 2370 ընկերություն, իսկ 2013-2024 թվականներին՝ 4 անգամ ավելի՝ 9300 ընկերություն։

2012 թվականին Իրանից եկել է 82 885 այցելու, իսկ 2024 թվականին՝ 2 անգամ ավելի՝ 145 670 այցելու։

2001-2012 թվականներին Իրանից ուղղակի ներդրումները կազմել են 8 միլիոն դոլար, իսկ 2013-2024 թվականներին այն աճել է հինգ անգամ՝ հասնելով 40 միլիոն դոլարի։

2012 թվականին Իրանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 119 միլիոն դոլար (19 միլիոն արտահանում, 101 միլիոն ներմուծում), իսկ 2024 թվականին այն 2,7 անգամ ավելի է՝ 322 միլիոն դոլար (37 միլիոն արտահանում, 285 միլիոն ներմուծում)։

TRACECA.GE