
2025-04-01
«Ոչ միայն Գերմանիան, այլև
ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանն այդ հավակնոտ
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը հաջորդող տարիներին կարողանա զարգացնել և իրագործել,
որով կստեղծվեն կոմունիկացիաներ Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև՝ մերձեցնելով այս
տարածաշրջանները։ Այս ամենը կապված է խաղաղության համաձայնագրի և դրա՝ հնարավորինս
շուտ ստորագրման հետ»,- այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի
ժամանակ
Նա հավելել է՝ երբ խոսք է
գնում ենթակառուցվածքների զարգացման մասին, անհրաժեշտ են միջազգային ներդրողներ,
որոնք պատրաստ են ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքների ստեղծման մեջ։
«Այս հարցում փոխադարձ կապ
կա․
ինչքան մեծ է կայունությունը այս տարածաշրջանում, այնքան ավելի մեծ կլինի
հավանականությունը այդպիսի ներդրողներ գտնելու հարցում»,-ընդգծել է
Շտայնմայերը։
Աղբյուր՝ ge.armradio.am