
2025-04-02
ԱՄՆ Հելսինկյան
հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «Վրացական երազանք»-ի՝ Անակլիա նավահանգստի նախագիծը
չինական կոնսորցիումին հանձնելու որոշման առնչությամբ, որի դուստր ձեռնարկությունները
ենթարկվում են ԱՄՆ պատժամիջոցների։
«Մեզ անհանգստացնում
է Անակլիա խորջրյա նավահանգիստը Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից աջակցվող, ԱՄՆ-ի
կողմիցպատժամիջոցների ենթարկված կոնգլոմերատին
հանձնելու «Վրացական երազանքի» որոշման մասին: Այս գործարքում ներգրավված ընկերությունները, այդ թվում՝ China Communications
Construction Company, ունեն ենթակառուցվածքային նախագծեր օգտագործելու փորձ՝ ապակայունացնելու
և մեծացնելու այս երկրների կախվածությունը Չինաստանից: «Վրացական երազանքն» ավելի կվտանգի
երկրի ժողովրդավարական հետագիծը և սեփական տնտեսական ապագան որոշելու նրա կարողությունը:
Հայտարարության
ստորագրում` նախագահ սենատոր Ռոջեր Ուիկերը, համանախագահ կոնգրեսական Ջո Ուիլսոնը,
սենատոր Շելդոն Ուայթհաուսը, կոնգրեսական Սթիվ Քոհենը, կոնգրեսական Մարկ Ուիզը և սենատոր
Ջոն Քորնինը:
2024 թվականի
մայիսին կառավարությունը հայտարարել է չինական CCCC պետական կորպորացիան, որպես
Անակլիայի ներդրողների ընտրության մրցույթի նախընտրելի մասնակից։ Այն ժամանակ էկոնոմիկայի
նախարար Լևան Դավիթաշվիլին ասել էր, որ CCCC-ն, հավանաբար, պաշտոնապես հաղթող կճանաչվի
մի քանի օրվա ընթացքում, սակայն այս հայտարարությունից մի քանի ամիս անց CCCC-ն հաղթող
չի ճանաչվել, և այն և Վրաստանի կառավարությունը դեռ բանակցություններ են վարում: Նավահանգստի
համար մասնավոր ներդրողի ընտրության մրցույթն ավարտվել է անցյալ տարվա մայիսին։ Մրցույթի
եզրափակիչ փուլ են անցել երկու ընկերություններ՝ չինական CCCC և շվեյցարական (TIL)
Terminal Investment Limited Holding S.A.-ն, որը MSC-ի՝ աշխարհի խոշորագույն բեռնափոխադրումների
խմբերից մեկի անդամ է: TIL-ը մրցույթում վերջնական առաջարկ չի ներկայացրել, հետևաբար
միակը, ով առաջարկել է ներդրումներ կատարել նախագծում, եղել է չինական CCCC պետական
կորպորացիան։
Նախագծի համաձայն՝ CCCC-ն կունենա Anaklia Deepwater Port Joint Venture-ի բաժնետոմսերի
49%-ը, մինչդեռ Վրաստանի կառավարությունը կլինի նախագծի մեծամասնական բաժնետերը՝
51%-ով:
Տեղեկատվություն՝
bm.ge