
2025-04-26
Կարս-Էրզրում
երթուղով առաջին զբոսաշրջային ճեպընթաց գնացքը մեկնել է 2023 թվականի հունվարին: Անկարայի
և Կարսի միջև զբոսաշրջային «Արևելյան ճեպընթացի» նկատմամբ աճող հետաքրքրության շնորհիվ
Անկարայում զբոսաշրջությունը խթանելու համար գործարկվել է նոր երկաթուղային երթուղի:
Անկարա-Կարս Էքսպրեսը գործում է մի քանի տարի։
Թուրքիայի տրանսպորտի
և ենթակառուցվածքների նախարարությունը վստահ է, որ Կարս-Էրզրումի տուրիստական ճեպընթացը կբավարարի
ձմեռային սեզոնի ընթացքում ճանապարհորդությունների աճող պահանջարկը։
Գնացքը Կարսից
կմեկնի տեղական ժամանակով ժամը 07:20-ին և Էրզրում կժամանի ժամը 11:10-ին, իսկ Էրզրումից
կմեկնի ժամը 14:55-ին և Կարս կժամանի ժամը 18:45-ին։ Երթուղու վրա արագընթաց գնացքը
կանգ կառնի միայն Կարսի մարզի Սարիղամիշ գյուղի կայարանում։
Զբոսաշրջային
էքսպրեսը նախատեսված է 234 ուղևորի համար, իսկ տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց,
բջջային հավելվածների միջոցով և երկաթուղային կայարանի տոմսարկղերում։
Տեղեկություն՝
bpn.ge