
2025-02-15
Ղազախստանը մտադիր է Ուզբեկստանի սահմանին Կենտրոնական Ասիայի միջազգային արդյունաբերական
համագործակցության կենտրոն ստեղծել։
Այս նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիրը վավերացրել է երկրի
խորհրդարանը՝ Մեջլիսը, հայտնում է The Caspian Post-ը՝ վկայակոչելով արտասահմանյան
լրատվամիջոցները։
Փաստաթղթերի համաձայն՝ կենտրոնը տեղակայվելու է Գյուլիստան և
Աթամեքեն անցակետերի տարածքում։ Նրա տարածքում նախատեսվում է տարբեր օբյեկտների
կառուցում, այդ թվում՝ պահեստներ, տերմինալներ, վերամշակող գործարաններ։
Նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել չինացի ներդրողները։
Ակնկալվում է, որ կենտրոնի գործարկումը կնպաստի երկրների միջև
ապրանքաշրջանառությունը 10 մլրդ դոլարի հասցնելու։ Նախնական վիճակագրության
համաձայն՝ 2024 թվականի վերջին այն նվազել է մինչև 4,3 միլիարդ դոլար։
Համաձայնագրի շրջանակներում կստեղծվեն երկու կառավարչական
ընկերություններ, որոնք պատասխանատու կլինեն յուրաքանչյուր պետության տարածքում
կենտրոնի աշխատանքների կազմակերպման համար։ Ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի
կենտրոնը կբացվի 2027 թվականին։ Այն գործելու է ազատ տնտեսական գոտու ձևաչափով։
Աղբյուր՝ caspianpost.com