
2025-11-21
Ղազախստանը նախատեսում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝
Հայաստանի միջոցով, հայտարարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
Ղազախստանի
կառավարության խոսնակի խոսքով՝ Հայաստանի միջով անցնող երթուղին Աստանային ուղիղ մուտք
կտա դեպի թուրքական նավահանգիստներ։
«Ներկայումս մենք Ադրբեջանի միջով գնում ենք դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին մեզ թույլ կտա հասնել Նախիջևան, ապա ուղիղ Թուրքիա, նրա ծովային նավահանգիստներ», - նշել է Ժումանգարինը։
bfm.ge