
2025-10-02
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ստորագրել են Բաքու-Թբիլիսի-Կարս
երկաթուղով բեռնափոխադրումների կազմակերպման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով
«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ռավշան Ռուստամովին։
«Ղազախստանում անցկացվող «New Silk Way»-ի VII միջազգային տրանսպորտային և լոգիստիկ բիզնես
ֆորումի շրջանակներում մենք թուրքական և վրացական երկաթուղիների ղեկավարների հետ ստորագրել
ենք «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթղթում ուրվագծվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավելի արագ, կայուն և միևնույն
ժամանակ մրցունակ տրանսպորտային գծի զարգացման համար համատեղ ձեռնարկվելիք քայլերը։
«Մեր գլխավոր նպատակն է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրա կայուն
և կանխատեսելի աշխատանք հաստատել, բարելավել բեռնափոխադրողների պայմանները և մեծացնել
փոխադրումների ծավալը», - ասել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության
ղեկավարը։
bm.ge