
Մոլդովա. Եվրամիությունն աջակցում է Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի վերականգնմանը
2024-11-11
Եվրամիությունը
դրամաշնորհի տեսքով 32 մլն եվրո է ներդնում «Հյուսիս-Հարավ» երկաթուղային բեռնափոխադրումների
միջանցքի մոլդովական հատվածի վերակենդանացման համար։ Նոյեմբերի 8-ին «Մոլդովական երկաթուղիները»
պայմանագիր է կնքել մրցույթում հաղթող ընկերությունների՝ հունական Obermeyer
Hellas ընկերության և գերմանական DB Engineering & Consulting ընկերության հետ։
Ընդհանուր
առմամբ կվերականգնվի 375 կմ երկարությամբ երկաթուղային գիծը։ Միաժամանակ նախատեսվում
է դյուրացնել Մոլդովայի երկաթուղային ցանցի ինտեգրումը եվրոպական տրանսպորտային ցանցին։
Նախագիծն իրականացվում է Եվրամիության «Համերաշխության ուղիներ» նախաձեռնության շրջանակներում,
որը մեկնարկել է 2022 թվականին՝ հեշտացնելու Ուկրաինայի արտաքին տնտեսական հարաբերությունները։
Դաթո Գոչավա
Պրոֆեսիոնալ
երկաթուղայինների ակումբ