
2025-07-05
Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր
հնարավորությունների պատուհան կբացի տարածաշրջանում։
Թուրքիայի առաջնորդը
հայտարարությունն արել է Ադրբեջանից Թուրքիա մեկնելուց հետո, որտեղ մասնակցել է Տնտեսական
համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
«Խաղաղությունը,
որը կհաստատեն Հայաստանն ու Ադրբեջանը, կփոխի տարածաշրջանում մթնոլորտը։ Դրա շնորհիվ
մենք կտեսնենք նոր հնարավորությունների պատուհանների բացումը մեկը մյուսի հետևից»,
- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը
նաև խոսել է այսպես կոչված Զանգեզուրի Դերֆնի նախագծի իրականացման մասին։
«Ճիշտ է, որ
Հայաստանը սկզբում դեմ էր Զանգեզուրի միջանցքին, բայց հիմա Երևանն ավելի ճկուն մոտեցում
է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում։ Զանգեզուրի միջանցքը նոր
հնարավորություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին։ Մենք այս
գիծը դիտարկում ենք որպես աշխարհատնտեսական հեղափոխություն», - ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի առաջնորդը
նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությունը անդառնալի
վնաս չի պատճառի Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններին։
«Թուրքիան խորը
դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի
հետ։ Մենք ուշադիր հետևում ենք լարվածությանը և կոչ ենք անում զսպվածության։ Մեր ամենամեծ
ցանկությունն այն է, որ տեղի ունեցած դժբախտ իրադարձությունները անդառնալի վնաս չպատճառեն
ռուս-ադրբեջանական հարաբերություններին», - ասել է Թուրքիայի նախագահը։
accentnews.ge