
2025-07-02
Փոթիի նավահանգստում
բեռների մշակման մակարդակը բարձրացել է
2025 թվականի
առաջին կեսին Փոթիի նավահանգստում կոնտեյներային բեռների մշակման մակարդակը տարեցտարի
աճել է։
Նավահանգստի
կառավարման «APM Terminals Poti» ընկերության տվյալներով՝ այս տարվա 6 ամիսների ընթացքում
մշակվել է 313,524 TEU կոնտեյներ, ինչը 41, 346 TEU-ով ավելի է նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ։ 2024 թվականին Փոթիի նավահանգստում մշակվել է 272, 178
TEU կոնտեյներ։
2025 թվականի
առաջին եռամսյակում մշակվել է 146,468 TEU կոնտեյներ, իսկ երկրորդ եռամսյակում՝
167,056 TEU կոնտեյներ։
«Վերջին հինգ
տարիների ընթացքում (2020-2025) տարվա առաջին կեսին մշակված կոնտեյներների ամենամեծ
թիվը գրանցվել է 2025 թվականին (313,524 TEU), ինչպես նաև ընդունված կոնտեյներային
նավերի քանակը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։
APM
Terminal Poti-ն տարվա սկզբից ի վեր ընդունել է 175 կոնտեյներային նավ, 2024 թվականի
նույն ժամանակահատվածի 158-ի համեմատ։
Ինչ վերաբերում
է մեծածավալ բեռներին, ապա ընկերությունը 2025 թվականի սկզբից ի վեր մշակել է
154,167 տոննա բեռ, 2024 թվականի այս ժամանակահատվածի 120,144 տոննայի համեմատ։
Լաստանավով ստացված բեռը 2024 թվականի առաջին կեսի համեմատ աճել է. 2025 թվականի առաջին վեց ամիսներին ստացվել է 84,564 տոննա բեռ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի 81,816 տոննայի համեմատ։
Տեղեկատվություն՝
bm.ge