
2025-01-12
«Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնը» հրապարակում է հետազոտության այն հատվածը, որը վերաբերում է վրացական ճանապարհներով տարանցիկ բեռնատարների տեղաշարժին։
«Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Վրաստանի տարածքով անցնող միջանցքի տնտեսական հնարավորությունը».
2022 թվականի Ռուսաստան-Ուկրաինա ռազմական հակամարտության արդյունքում Վրաստանի ճանապարհներին տարանցիկ բեռնատարների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 1,5 անգամ։
2021թվական՝ 332.100 միավոր, 2022թվական՝ 496.300 միավոր: Որը անկասկած, համարվում էր դրական և հեռանկարային միտում, հատկանշական է, որ հակառակ աճի միտումին, պետությունը տարանցման հարկը 200 լարիից հասցրեց 350 լարիի։
Բնականաբար, 2023 թ-ին և 2024 թ-ին կարևոր էր Վրաստանի տարանցիկ ճանապարհների վրա տարանցիկ բեռնատարների պահպանումն ու ավելացումը, ըստ վիճակագրության, գործնականում աճի դինամիկա չկա հետևյալ տարիներին․ 2023թ.՝ 514.300 միավոր, 2024թ. 513 600 միավոր, ինչն առաջին հերթին կապված է թանկացումների հետ։
Այս ցուցանիշները վկայում են դրա մասին, որ վրացական միջանցքի տարանցիկ հատվածում բեռնափոխադրումների աճի միտում չկա։
Եթե խոսենք պատճառների մասին, ապա այստեղ մեզ կօգնի տրանսպորտային ընկերություններից մեկի կողմից մեր կազմակերպությանը ներկայացրած խնդիրների կարճ ցանկը։
«Էական խնդիր են մաքսակետերում հերթերը, մաքսավորների պասիվ աշխատանքը և, մասնավորապես, ձյան կամ մերկա սռույցի ժամանակ Ռիկոտիի և Կոբի-Գուդաուրի անորոշ ժամանակով փակելը, չհիմնավորված 350 լարիով բարձրացված տարանցիկ վճարների և 80 լարիով կայանման վճարների բարձրացումը, որոնք չեն ուղեկցվում համապատասխան ծառայություններով» (սա միայն խնդիրների փոքր ցանկ է):
Եզրահանգում՝ Տարանցիկ բեռնափոխադրումների դինամիկան ցույց է տալիս, որ մոտ ապագայում երթևեկության հոսքը կարող է վերադառնալ սկզբնական միջանցքներ, ինչը կվնասակար կլինի միջանցքի զարգացման համար:
Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոն