News

Վրաստանում գործող լոգիստիկ ընկերությունների եկամուտները

2024-11-24

Շոթա Տկեշելաշվիլի

 

Տրանսպորտը և լոգիստիկան դառնում են վրացական տնտեսության աճող ոլորտ։ 2021 թվականի ընթացքում այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների ընդհանուր եկամուտը հասել է 7 մլրդ լարիի, ինչը 1,2 մլրդ լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Պաշտոնական տվյալներով՝ այս ոլորտում երկրում աշխատում էր ավելի քան 62 հազար մարդ, իսկ նրանց ընդհանուր վարձատրությունը գերազանցում էր 1 միլիարդ լարին։

Տրանսպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններից ամենամեծը «Վրացական երկաթուղին» է, որի եկամուտը 2021 թվականին աճել է մինչև 548 մլն լարի։ Մի քանի տարվա կորուստներից հետո 2021 թվականին երկաթուղին 53 մլն լարի զուտ շահույթ է ունեցել։ Ընդհանուր առմամբ երկաթուղում աշխատում է ավելի քան 12000 մարդ։

Լոգիստիկայի ոլորտում երկրորդ խոշոր խաղացողը Փոթի նավահանգստի օպերատոր APM Terminals-ն է, որի եկամուտը 2021 թվականին կազմել է 187 մլն լարի, իսկ զուտ շահույթը գերազանցել է 83 մլն լարին։

Վրաստանի խոշորագույն լոգիստիկ ընկերությունը Pace Group-ն է, որը կառավարում է Փոթի նավահանգստում մի քանի նավամատույցներ: Ընկերությունը հիմնականում ծառայություններ է մատուցում Կենտրոնական Ասիայից ներգնա տարանցիկ բեռների համար։ Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2021 թվականին Pace խմբի եկամուտը հասել է 116 մլն լարիի։

Լոգիստիկ ծառայությունների մատուցմամբ զբաղվող մեկ այլ խոշոր ընկերություն է MSC միջազգային կոնտեյներային գիծը, որը 2021 թվականին Վրաստանում ունեցել է 86 մլն լարի եկամուտ։

Աղոսյոկում  ներկայացված  է  Վրաստանի լոգիստիկ հատվածի շրջանառությունը 2011-2021 թվականներին:

 

Աղբյուր՝ forbes.ge