
2026-03-28
ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղար Մարկ Ռուտտեն ներկայացրել է կազմակերպության 2025 թվականի զեկույցը, որը
մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասին՝ որպես Դաշինքի անվտանգության համար
չափազանց կարևոր տարածաշրջան։
Ռուտտեն ողջունել
է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում գրանցված զգալի առաջընթացը՝
ընդգծելով օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը նա համարել է հարաբերությունների
կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման կարևոր քայլ։
Գլխավոր քարտուղարը
վստահեցրել է, որ Դաշինքը հանձնառու է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը
երկու երկրների հետ։
Զեկույցում
նաև ընդգծվում է Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության»
ծրագրին և գործընկեր երկրների հետ փորձի փոխանակումը պաշտպանական կրթության բարելավման
ծրագրի միջոցով։
Ինչ վերաբերում
է Վրաստանին, ՆԱՏՕ-ն վերանայել է իր համագործակցության առաջնահերթությունները 2024
թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր։ Չնայած որոշ ծրագրեր վերափոխվել են,
ռազմական ոլորտում համագործակցությունը շարունակվել է։
Զեկույցում նշվում է, որ Թբիլիսիում գտնվող ՆԱՏՕ-ի
կապի գրասենյակը շարունակում է ակտիվորեն աշխատել տարածաշրջանի բոլոր երեք գործընկերների
հետ։
ge.armradio.am