News

Խաղաղության խաչմերուկ Փարիզից մինչև Պեկին

2025-07-08

Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհն այժմ փորձում է գտնել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերը ամրապնդելու համար, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, այս ընդհանուր որոնման մասն են կազմում, որը նպատակ ունի ստեղծել նոր կամ ավելի լավ կապեր: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN) տված հարցազրույցում:

«ՀՀ-ի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը լիովին համապատասխանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականին։ Հիմնական գաղափարն է ապահովել Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապ, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և անարգել տեղաշարժը Փարիզից Պեկին, Ֆրանսիայից Հարավային Կովկաս, Հայաստան, ապա  Կենտրոնական Ասիա, Ղազախստանի միջոցով, Չինաստան։ Եվ եթե այս ավելի լավ կապը իրականացվի և սահուն աշխատի, մենք այն կանվանենք «Խաղաղության խաչմերուկ», մենք այն կանվանենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», այն օգուտ կբերի բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին և կօգնի կառավարություններին ապահովել կամ հասնել իրենց գլխավոր նպատակին, որը իրենց քաղաքացիների բարեկեցությունն ու երջանկությունն է։ Այս աշնանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կկայանա Չինաստանի Տյանցզին քաղաքում։ Եվ որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր՝ Հայաստանը տեսնում է, որ Չինաստանի հետ իր ընդհանուր առևտուրը տարեցտարի աճում է», - ասաց նա։

Տեղեկատվություն՝ ge.armradio.am