News

Օդային բեռնափոխադրումների կարևորությունը

2025-03-17

Տրանսպորտի փորձագետ Կլաուս Ռադեմախերը պարզաբանում է, թե ինչու է կարևոր օդային փոխադրումների զարգացումը։

 

«Երբ խոսում ենք օդային բեռնափոխադրումների մասին, ուշատրություն պետք  է դառձնել երկու կարևոր հանգամանքին՝  մեկը փոխադրվող բեռների քանակն է, մյուսը՝ բեռի արժեքը։  Համեմատության համար նշենք, որ օդային ճանապարհով փոխադրվող բեռների քանակը կազմում է ամբողջ աշխարհում փոխադրվող բեռների 1%-ը, իսկ մնացած 99%-ը փոխադրվում է ծովային և երկաթուղային տրանսպորտով։ Այս թվերը կարող են մեզ ստիպել մտածել, որ օդային բեռնափոխադրումները կարևոր չեն, բայց դա այդպես չէ, և դա հաստատելու համար գործում է երկրորդ պարամետրը, ինչպիսին է փոխադրվող բեռի արժեքը: Օդային բեռնափոխադրումների 1%-ի արժեքը համարժեք է համաշխարհային բեռնաշրջանառության 35%-ին։ Օդային ճանապարհով փոխադրվող մեկ տոննա բեռի միջին արժեքը 150 հազար եվրո է, այն դեպքում, երբ նավերով փոխադրվող մեկ տոննա բեռի միջին արժեքը կազմում է 2500 եվրո, իսկ գնացքով փոխադրվող բեռի արժեքը նույնիսկ ավելի ցածր է։  Հետևաբար, օդային բեռնափոխադրումների զարգացումը կենսական նշանակություն ունի տնտեսական զարգացման համար»,- պարզաբանում է տրանսպորտային փորձագետը։

 

«Տրանսպորտային տարածքների համալիր վերլուծության ժամանակ նախ հաշվի ենք առնում տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի հիմնական միջոցները՝ գնացք, մեքենա, ինքնաթիռ և նավ, ապա հաշվի ենք առնում շարժման համար պահանջվող էներգիան՝ դիզելային վառելիք, բենզին, էլեկտրաէներգիա և այլն։ Շատ վերլուծություններ, որոնք քննարկում են տրանսպորտի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, հաշվի են առնում միայն տրանսպորտի էներգիայի օգտագործման արդյունքում առաջացած աղտոտումը, ինչը սխալ է, քանի որ տրանսպորտի յուրաքանչյուր տեսակ, ի լրումն էներգիայի, պահանջում է համապատասխան ենթակառուցվածք՝ պատշաճ գործելու համար՝ երկաթուղային կայարաններ, օդանավակայաններ, նավահանգիստներ և կայանատեղիներ:Միևնույն ժամանակ, մեզ անհրաժեշտ են միացնող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են երկաթուղային գծերը, ճանապարհները, թունելներն ու կամուրջները, և անվտանգության ենթակառուցվածքները, ինչպիսիք են լուսացույցները, տեսախցիկի հսկողության համակարգերը, ռադարները և այլն: «Պետք է նշել, որ օդային տրանսպորտի համար մեզ միացնող ենթակառուցվածք պետք չէ, քանի որ հիմնական միակցիչը օդն է, ինչպես ծովային տրանսպորտի հիմնական միակցիչը ջուրն է, և այդ նպատակների համար որևէ բան կառուցելու կարիք չկա», - ասում է Ռադեմախերը։ Իսկ այն հարցին, թե դա նշանակում է, որ երկաթուղային և ցամաքային տրանսպորտի ենթակառուցվածքներն ավելի վատ են ազդում շրջակա միջավայրի վրա, քան ծովային տրանսպորտն ու ավիացիան, փորձագետը պատասխանում է. «Այդպես է, հատկապես արտանետումների առումով»։  Երբ խոսում ենք ենթակառուցվածքների ստեղծման մասին, երկաթուղին և ցամաքային տրանսպորտի ենթակառուցվածքները պահանջում են հսկայական քանակությամբ երկաթ, ալյումին, բետոն և պղինձ, որոնց արտադրությունն առաջացնում է մեծ քանակությամբ արտանետումներ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը։ Օրինակ՝ մեկ տոննա պողպատի արտադրությունից ստացվում է 2 տոննա ածխաթթու գազ, իսկ ալյումինի և պղնձի արտադրությունը՝ ավելի շատ ածխաթթու գազ։

 

Աղբյուր՝  bm.ge