
2025-03-09
2023 թվականին Միջին միջանցքի
երկայնքով Համաշխարհային բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունը բացահայտեց
10 առաջարկությունները: Ըստ այդ առաջարկությունների՝ մինչև 2030 թվականը միջանցքում առկա
բեռնաշրջանառությունը կավելանա երեք անգամ։ Առաջարկությունները վերաբերում են
երկրների լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը, միջանցքի թվայնացմանը և մաքսային
ընթացակարգերի պարզեցմանը։ Ըստ առաջարկություններից մեկի՝ միջանցքի վրացական երկաթուղու հատվածում այսպես կոչված «նեղ տեղը»՝ շարժակազմի բացակայությունն է։
Քաղվածք ուսումնասիրությունից. «Վրաստանը
երկաթուղային շարժակազմի, հատկապես լոկոմոտիվների պակաս է զգում, ինչը
սահմանափակում է Միջին միջանցքի տարանցիկ երթուղու ներուժը և մեծացնում է վրացական
հատվածով փոխադրումների տևողությունը:
Ներդրումային ծրագրի մշակման հիման
վրա անհրաժեշտ է ավելացնել շարժակազմերի քանակը, ինչը կբարձրացնի ողջ միջանցքի
կրողունակությունը»։
Ներկայում Վրացական երկաթուղիների
բեռնատար շարժակազմը բաղկացած է 4482 միավորից, որը ներառում է 90 լոկոմոտիվ և 4392 բեռնատար վագոն։
Վրացական երկաթուղիներում
բեռնափոխադրումների շարժակազմի թիվը 2015-2023 թվականների դրությամբ
գնալով քչանում է (տես գծապատկեր): 2015 թվականին երկաթուղին ուներ 7463
բեռնատար վագոն, սակայն 2023 թվականի վերջի դրությամբ՝ 4392 միավոր՝ այս ընթացքում
ունեցանք վագոնների թվի 41 տոկոսով նվազում։
Նման իրավիճակ է նաև լոկոմոտիվային պարկի հետ կապված, այն է՝ եթե 2015
թվականին երկաթուղին ուներ 168 լոկոմոտիվ, ապա 2023 թվականին այն կնվազել է մինչև 90 միավոր՝ 46%-ով։
Լոկոմոտիվային պարկի էլեկտրաքարշերի
թիվը նվազել է 36%-ով, իսկ դիզելային լոկոմոտիվներինը՝ 63%-ով։ Վրացական
երկաթուղիների շարժակազմի տարիքի վերլուծությունը ցույց է տալիս, որ բեռնատար
վագոնների պարկի 64%-ը և լոկոմոտիվային պարկի 62%-ը 35 տարեկանից բարձր են։ Վերջին 10 տարիների ընթացքում «Վրացական երկաթուղիներում» շահագործվող շարժակազմերի թիվը տարեցտարի նվազում է, և դրա համալրման և նորացման ուղղությամբ խոշոր
ներդրումներ չեն կատարվել։
Վրացական երկաթուղիների շարժակազմի
վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է նախ ներդրումային
ռեսուրսներն ուղղել լոկոմոտիվային պարկի թարմացմանը, քանի որ
բեռնափոխադրումների ավելացման պայմաններում լոկոմոտիվների պակասը կհանգեցնի
երկաթուղու կրողունակության կտրուկ սահմանափակմանը։ Նշենք, որ հաշվի առնելով
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Մարաբդա-Կարծախի հատվածում
բեռնաշրջանառության ակնկալվող աճը, փոխադրումներում պետք է ներգրավվեն «Վրացական
երկաթուղիներ»-ին պատկանող էլեկտրաքարշերը։ Նման պայմաններում, 2023 թվականին
«Վրացական երկաթուղիներ»-ի հայտարարած մրցույթի համաձայն, միայն 10 էլեկտրաքարշի գնումը բավարար չի լինի։
Հաշվի առնելով, որ երկաթուղու
արդյունավետության ցուցանիշը (Adjusted EBITDA margin) վերջին տարիներին նվազում է և
գտնվում է 40%-ից ցածր, կարելի է եզրակացնել, որ անհնար կլինի լուծել շարժակազմի
համալրման և թարմացման ռազմավարական խնդիրը՝ միայն պետական շահաբաժինները վերադարձնելով
երկաթուղուն։ Ներկայում «Վրացական երկաթուղիներին» դեռ չի թույլատրվում մասնավոր
կապիտալով ֆինանսապես ուժեղ երկաթուղային օպերատորներ մտցնել, և պարզ չէ, թե երբ
նրանց դա
թույլ կտրվի: Բացի այդ, քանի որ միջին միջանցքի զարգացումը պետության համար
առաջնահերթություն է, անհրաժեշտ է պետության ներգրավմամբ մշակել երկաթուղային շարժակազմի
նորացման 10-ամյա ներդրումային ծրագիր։
Միջոցների կուտակումը պետք է
իրականացվի պետական սեփականություն
հանդիսացող դիվիդենտները երկաթուղի վերադարձնելու և պետական բյուջեի ֆինանսական
աղբյուրների համախմբման միջոցով։ Ի գիտություն, շատ երկրներ օգտագործում են
ենթակառուցվածքների և շարժակազմի նորացման այս մոդելը:
Աղբյուր՝ transcor.ge