
2025-07-04
Հարավային Կովկասում
տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը եղել և մնում է կարևոր առաջնահերթություն
Հայաստանի համար, ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝
ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման։
«Ազատություն»
ռադիոկայանը հատկապես հետաքրքրվել է Երևանի դիրքորոշմամբ ամերիկյան առաջարկի վերաբերյալ
և արդյոք նրանք ծանոթացել են Բաքվի դիրքորոշմանը։ Carnegie հրապարակման տվյալներով՝
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին է ներկայացրել առաջարկ՝ Ադրբեջանին
և Նախիջևանը Հայաստանի տարածքով կապող ճանապարհի հարցի վերաբերյալ։
«Ինչպես հայտնի
է, Հայաստանը առաջարկել է տարածաշրջանային միության՝ «Խաղաղության խաչմերուկի» իր սեփական
տեսլականը, որն արդեն իսկ դրական արձագանք է ստացել մի շարք միջազգային գործընկերներից։
Բացի այդ, Հայաստանը առաջարկել է այս նախաձեռնությանը վերաբերող մի շարք լուծումներ,
որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար։ Միևնույն ժամանակ,
տարբեր միջազգային գործընկերներ պարբերաբար ներկայացնում են իրենց գաղափարները հայ-ադրբեջանական
հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների
ապաշրջափակման վերաբերյալ», - նշել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
Անի Բադալյանի
խոսքով՝ բոլոր շահագրգիռ գործընկերների հետ քննարկումներ են ընթանում՝ տարածաշրջանի
միջոլորտային ներուժը իրացնելու և օգտակար արդյունքների հասնելու համար։
Բաքուն դեռևս չի արձագանքել Թրամփի վարչակազմի առաջարկի վերաբերյալ Carnegie –ի հրապարակմանը։
Տեղեկատվություն՝
ge.armradio.am