News

Երևանը կհյուրընկալի eLogi Fest26 միջազգային ցուցահանդես-համաժողովը

2026-03-30

Հուլիսի 17–19-ը Երևանը կհյուրընկալի eLogi Fest26 միջազգային լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ցուցահանդեսը, համաժողովը և ուղեկցող միջոցառումների շարքը։ Միջոցառումը կմիավորի ոլորտի հիմնական դերակատարներին՝ տեղական և միջազգային լոգիստիկ ընկերություններին, էլեկտրոնային առևտրի հարթակներին, ներմուծողներին և արտահանողներին, ֆինտեխ հաստատություններին և հանրային հատվածի ներկայացուցիչներին։

Եռօրյա միջոցառման նպատակն է աջակցել ժամանակակից տնտեսության ամենաառանցքային ոլորտներից մեկին՝ լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի զարգացմանը՝ ստեղծելով հարթակ բիզնեսի աճի, գիտելիքների փոխանակման և միջազգային համագործակցության համար։

Ծրագիրը համադրելու է ցուցահանդեսային տարածք, բիզնես համաժողով, ուղեկցող միջոցառումներ և ակտիվ B2B հանդիպումների գոտի։ Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ծառայություններն ու լուծումները, հաստատելու նոր գործընկերություններ, ընդլայնելու հաճախորդների բազան և ծանոթանալու գլոբալ առևտրի ձևավորման արդի միտումներին։

Համաժողովի հիմնական թեմաներն են լինելու տարածաշրջանային առևտրային միջանցքների զարգացումը, խաչմերուկային (cross-border) էլեկտրոնային առևտուրը, լոգիստիկայի թվային տրանսֆորմացիան, «վերջին մղոնի» առաքման նորարարությունները, ոլորտում ներդրումային հնարավորությունները և այլ կարևոր ուղղություններ։

Միջոցառմանը զուգահեռ կազմակերպիչները գործարկել են նաև e-Logi Podcast-ը։ Այն հիմնված է պարզ, սակայն կարևոր գաղափարի վրա․ եթե լոգիստիկան ձևավորում է գլոբալ առևտուրը՝ ապահովելով համաշխարհային ՀՆԱ-ի 15–20%-ը մանրածախ և մեծածախ առևտրի միջոցով և 6–8%-ը՝ տրանսպորտի և լոգիստիկայի հաշվին, ապա ոլորտի մասնագետները արժանի են ունենալու հարթակ, որտեղ կհնչեն նրանց գաղափարներն ու փորձը։ Միջոցառման երեք օրերի ընթացքում փոդքաստը կանցկացվի հենց տեղում՝ ընձեռելով այցելուներին հնարավորություն լսելու ոլորտի փորձագետների վերլուծություններն ու կարծիքները “ակտիվ գոտում”։

Միջոցառման լսարանը ներառում է ներմուծողներ, արտահանողներ, արտադրող-վաճառողներ, խոշոր լոգիստիկ օպերատորներ, բեռնափոխադրողներ, էլեկտրոնային առևտրի հարթակներ, խոշոր դիստրիբյուտորներ և բարդ մատակարարման շղթաներ կառավարող խոշոր ընկերություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ և հանրային հատվածի ներկայացուցիչներ՝ համախմբելով տվյալների վրա հիմնված որոշումներ ընդունող և առաջադեմ լուծումներ ու ռազմավարական գործընկերություններ փնտրող առանցքային որոշում կայացնողների։

Լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտները առանցքային դեր ունեն տնտեսության զարգացման համար՝ կապակցելով շուկաները և խթանելով միջազգային առևտուրը։ Հայաստանի և Վրաստանի ռազմավարական դիրքը, ինչպես նաև զարգացող թվային էկոհամակարգերը, այս երկրներին դիրքավորում են որպես տարածաշրջանային լոգիստիկայի և առևտրի ձևավորվող կենտրոն։

«eLogi Fest-ը նախատեսված է դառնալու հանդիպման կետ ամբողջ էկոհամակարգի համար՝ գլոբալ խաղացողներից մինչև տեղական օպերատորներ։ Մեր նպատակն է ստեղծել ոչ միայն միջոցառում, այլ հարթակ, որտեղ գաղափարները, գործընկերությունները և նորարարությունները ձևավորում են լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ապագան տարածաշրջանում։ Այսպիսով՝ մենք ձգտում ենք կառուցել ավելի կապակցված լոգիստիկ համայնք», — նշել են կազմակերպիչները։

Ակնկալվում է, որ միջոցառումը կներգրավի մասնագետների և որոշում կայացնողների լայն շրջանակ, որոնք փնտրում են նոր բիզնես հնարավորություններ, նեթվորքինգ և նորարարական լուծումներ։ Եթե դուք նրանց թվում եք՝ բաց մի՛ թողեք միջոցառումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով՝ https://linktr.ee/elogifest
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ https://bit.ly/40f3XFu