commercial-diplomacy

Նամակ Երևանին Թբիլիսիից

2024-11-08

Կովկասցիներ, նախևառաջ, ես պատիվ ունեմ իմ հարգանքը հայտնելու հայ ազգին։ Այս իրավունքն առաջին հերթին ինձ տալիս է իմ  բարեկամությունը Վրաստանում ապրող հայերի հետ։

Ուշադրությու՜ն,  ես  ձեզ  համար մի  լուր  ունեմ,  բայց  մինչ սկսելը ցանկանում եմ փոքր-ինչ հիշենք պատմության էջերը, իսկ վերջում  կասեմ կարևորը.

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնը (մ.թ.ա. 64-63, մ.թ. 23-24 թթ.) Քարթլիի թագավորությունը նկարագրելիս ասում էր, որ Քարթլիի թագավորության մայրաքաղաք Մցխեթայում միանում  են չորս ճանապարհներ։

Արդահանից  ճանապարհը միանում է Ղարսին,  Էրզրումին  և Ախալցխային։   Աշխարհագրագետ, ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Գիորգի Կազբեգին և նրա ետևից Լազիկա ուղարկված գիտնական Վայդենբաումը վստահեցրել են իրենց կառավարությանը, որ նշված՝ Բաթում-Արդահան ճանապարհն ունի ամենամեծ միջազգային նշանակությունը, քանի որ այն կապում է Պարսկաստանը Եվրոպայի հետ ամենակարճ ճանապարհով։ Այս պատմությունը տեղի է ունեցել 1874 թվականին։

Նոր ուղիների որոնում

1714 թվականին վրացի առաջին դիվանագետ Սուլխան-Սաբա Օրբելիանին մեկնեց Ֆրանսիա մի նախագծով, որը պետք է ոչ պակաս օգտակար լիներ ինչպես Ֆրանսիային, այնպես էլ  Վրաստանին։ Վերջինիս  նպատակն էր ուժեղացնել Լյուդովիկոս XIV-ի հպատակների առևտուրը, ոչնչացնել հոլանդացիների առևտուրը և դրանով իսկ նվազեցնել նրանց իշխանությունը, դառնալ նրանց մրցակիցը  Հնդկաստանում, որտեղից նրանք ստանում են իրենց ողջ հարստությունը, ծնկի բերել պորտուգալացիներին, ստիպել  այնտեղի անգլիացիներին հարգանքով վերաբերվել վրացիներին,  իսկ թուրքերը և պարսիկները  դրանից կախվածությում ունենային։    Միակ նպատակը, որը նրան  Ֆրանսիա  է բերել՝ Պարսկաստանի Գիլան և Շեմախ   նահանգներում  արտադրված մետաքսը Վրաստանով անցկացնելն էր։ Հայերը ստիպված էին Թուրքիայի ցամաքով անցնել դեպի Սև ծով, որպեսզի մետաքսը քարավաններով Պարսկաստանի այս երկու գավառներից  տանեին  Զմյուռնիա, որտեղ այն վաճառվում էր գրեթե ամբողջությամբ։ Վրաստանով անցնելիս երթուղին երեք քառորդով կկրճատվեր... Պարսկաստանի շահին հեշտությամբ կարելի էր բացատրել, որ նա ինքը կհետաքրքրվեր այս գործով, որպեսզի ավելի շատ մետաքս արտահանվեր։  Սրան կգումարվեր  Վրաստանից՝ մոմի, բրդի, կապարի կամ ներկատու տորոնի արմատներով առևտուրը, որտեղ Ֆրանսիային  հարմար կլիներ նաև իր մահուդի  մի մասը իրացնել այս ապրանքների հետ միասին։

Բայց  այն ժամանակ  Ֆրանսիայի թագավորը զբաղված էր և Վրաստանի համար ժամանակ չուներ։

«Կլավդիուս Բոմբառնակը» արկածային վեպ է,  որը գրվել է Ժյուլ Վեռնի կողմից 1893 թվականին։  «Քսաներորդ դար» թերթի լրագրողը հանձնարարություն է ստանում նկարագրել ճանապարհորդությունը «Մեծ Տրանսասիական երկաթուղով», որը ձգվում է Ուզուն Ադայից (կղզի Իզմիրի ծոցում, Թուրքիա) մինչև Պեկին։ Նկարիչ Լեոն Բեքեթը գրքին կցել է երկաթուղային գծի երկու քարտեզ։ Եվ ահա մի հրաշք՝ ճանապարհն անցնում է Թբիլիսիով։ Առաջին քարտեզի վերնագիր  է՝  Թիֆլիսից մինչև  Քաշգար , իսկ երկրորդ քարտեզը՝ Քաշգարից Պեկին։ Իսկ 19-րդ դարի վերջում Ժյուլ Վեռնն ու իր համախոհները Պեկինից Թբիլիսիով կուղղեին  «Մետաքսի ճանապարհը» դեպի Եվրոպա...

Այստեղ կպատմենք, թե ինչ էր նախատեսում Ալեքսանդր Գրիբոյեդովի նախագիծը ցարիզմի ժամանակ։

Ռուսաստանը հետաքրքրված էր Վրաստանի մերձարևադարձային ապրանքներով, խաղողի այգիներով, ծխախոտով, մետաքսով, ներկանյութերով և բուժիչ բույսերով... Երբ Վրաստանով բացվեց Եվրոպայի և Իրանի միջև տարանցումը, 10 տարի հետո Ռուսաստանը արգելեց այդ տարանցումը։ Նրանք հասկացան, որ Վրաստանը շահում է այս տարանցումից, վրացական արդյունաբերությունն ու առևտուրը զարգանում են, իսկ Վրաստանի հզորացումը չի բխում Ռուսաստանի շահերից։ Հետո, ինչպես Վրաստանի, այնպես  Հայաստանի առևտրա-տարանցիկ  գործառույթը հերթական անգամ անկում ապրեց։

Վրաստանի գտնվելու վայրը միշտ որոշում էր նրա անցյալը, ներկա  և ապագան: Անկախ այն բանից, թե որքան եվրոպական կամ ասիական առաջնորդներ հավաքվեն և խոսեն մայրցամաքի առևտրի և տարանցման խնդիրների մասին, եթե Պեկինի ներկայացուցիչը նստի սեղանի մի ծայրում, ապա Թբիլիսիի ներկայացուցիչը պետք է նստի սեղանի մյուս ծայրում,  որովհետև բեռներ արտադրող տարածաշրջանը Հարավարևելյան Ասիան է և  այս բեռները Վրաստանն անցելով  պետք է տեղափոխեն Եվրոպա։ Եվ ոչ ոք չի կարող փոխել այս փաստը։ Թե ինչու է այդպես, կիմանաք տեքստի վերջին մասում։

Ֆրանսիացի ճանապարհորդ և վաճառական Ժակ Ֆրանսուա Գամբան 1824 թվականին գրել է. «Ուղտերի և ձիերի շարունակական մուտքը քաղաք և նրանց հեռանալն այստեղից... տարբեր հեռավոր երկրներից բեռների փոխադրում, այս ամենը յուրահատուկ տեսք է տալիս և լրացնում այդ յուրօրինակ   հյուրանոցներին (քարվանսարաներին), որտեղ   այսքան տարբերվող  լեզուների և երկրների առևտրականները կարծես թե ապրում են միավորված մեկ համայնքում... Թբիլիսին Եվրոպայի և Ասիայի միջև  կարելի է առանցքային տեղ համարել»։

Հիմա հակիրճ գնահատենք, թե որտեղ, ինչու և երբ կորավ Կովկասի աշխարհաքաղաքական գործառույթը Եվրոպայի և Ասիայի միջև։ 1801 թվականին Ռուսաստանի թագավորական արքունիքը հասկացավ, որ իրենք չեն կարող պահպանել այդքան մեծ պետություն, եթե չստեղծեն միավորող ռազմավարություն։ Որից հետո  թագավորական արքունիքում որոշում է կայացվել՝ Չինաստանի սահմանից մինչև Եվրոպայի սահման Մոսկվայով երկաթուղու կառուցման մասին։ Այսպիսով, անհրաժեշտության դեպքում նրանք ապահովում էին կայսրության զորամասերի արագ տեղափոխումը, սննդի մատակարարումը և այլն։ Կովկասով անցնող բնական և պատմական Մետաքսի ճանապարհը տեղափոխվեց  դեպի հյուսիս։

Ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացն առաջ է մղել պատմական Մետաքսի ճանապարհի գործոնը՝ պայմանով, որ Կենտրոնական Ասիայի երկրները շարժվեն Չինաստանի հովանու ներքո, իսկ Կասպից, Սև և Միջերկրական ծովային միջանցքի հովանավորը լինի Լոնդոնը։ Բալթիկ ծովը նույնպես միանում է երեք ծովերի միջանցքին։ Սրա հետ է կապված նաև բրիտանական նոր դաշինքի ստեղծումը՝ Լոնդոնի հովանավորությունը Ուկրաինային Վարշավայով, Լյուբլինի միացնող եռանկյունին Բալթյան երկրների հետ և Ուկրաինայի եռյակը Մոլդովա-Վրաստանի հետ, գումարած կվադրիգը Թուրքիայի հետ։ Վրաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԵՄ-ի և Չինաստանի հետ, և նա, բնականաբար, աշխարհագրորեն գտնվում է այս երկու հսկայական շուկաների մեջտեղում։ Դրան գումարվում են Վրաստանի ազատ առևտրի համաձայնագրերը Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և ապագայում՝ Էմիրությունների հետ։ Ընթացիկ պատերազմը կավարտվի նաև Ուկրաինայի հաղթանակով, և առևտրային և տարանցիկ ուղիները կվերադառնան պատմական հուն, որի ճյուղերից մեկն անցնում էր Աբխազիայով և Ղրիմով։ Կասպից ծովի էներգակիրների գործառույթը Եվրոպայի համար կավելանա, իրանական նավթի տարանցումը նույնպես նոր ալիք կանցնի։  Իրանը կվերականգնի առևտուրը Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների միջոցով.

Ինչու՞ դա տեղի կունենա:

Սա ավելի լավ բացատրելու համար ես ձեզ հետ կիսվեմ մեր երկու ազգերի

ընդհանուր աշխարհաքաղաքական գործառույթի բանալիով

Անգլիացի աշխարհաքաղաքական գործիչ, Բրիտանական գաղտնիության խորհրդի անդամ Հալֆորդ Ջոն Մաքինդերի կարծիքով՝ աշխարհի կենտրոնը Եվրասիա մայրցամաքն է, իսկ կենտրոնում՝ Կովկասը։ Հենց Կովկասն է «Աշխարհի սիրտ» (Heartland), որի ենթարկվելու դեպքում հնարավոր կդառնա վերահսկողություն հաստատել աշխարհի վրա։ 1919 թվականին «Ժողովրդավարական իդեալներ և իրողություններ» հրատարակությունը գրեց. «Նա, ով վերահսկում է Արևելյան Եվրոպան, ղեկավարում է Heartland, նա, ով կառավարում է Heartland-ը, ղեկավարում է Համաշխարհային կղզին, նա, ով կառավարում է Համաշխարհային կղզին, ղեկավարում է աշխարհը»։

Մետաքսի ճանապարհը, որն անցնում է Վրաստանով, Ռուսաստանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհի  առաջնային այլընտրանքն է։ Նրա վերականգնմամբ Ռուսաստանին կշրջանցեն Ճապոնիան, Հնդկաստանը, Կենտրոնական Ասիայի մյուս երկրները, իսկ Վրաստան-Հայաստան-Ադրբեջանով նրանք իրենց երկու տասնյակ տրիլիոն ապրանքաշրջանառությամբ դուրս կգան եվրոպական շուկա։ Մեկ տասը տրիլիոն բեռնաշրջանառություն կավելանա նաև Եվրոպայից հակառակ ուղղությամբ։ Ուստի Ռուսաստանը ոչինչ չխնայեց պատմական Մետաքսի ճանապարհը ոչնչացնելու համար։ Սա է նաև հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է Ռուսաստանը  ցանկանում է  Կովկասը մտցնել իր ազդեցության տակ։

Ընկերներ և հարևաններ,

Հիշեցնում ենք, որ ժամանակներն են կառավարում, ոչ թե թագավորները։ Մայրցամաքում կան երկրների տնտեսական հարթակներ՝ Բենելյուքս, Բալթյան, չորս ասիական վագրեր, Սկանդինավիա... Եկել է Կովկասի ժամանակը, որը պետք է ապահովի Եվրոպայի և Ասիայի միջև ներդաշնակ կարգ ու քաղաքակրթությունների հանդիպում։

Բարեկամներ, Վրաստանից նամակում ներկայացված փաստերն ուղղակիորեն առնչվում են Մետաքսի ճանապարհի Հայաստանի պատմական գործառույթին։ Հետագայում Հնդկաստանը Պարսից ծոցի և Սև ծովի միջոցով կմիանա եվրոպական շուկաներին։ Մենք շատ աշխատանք ունենք անելու Թբիլիսի-Երևան այս տարանցիկ ճանապարհի վրա և շատ ավելին, քան պարզապես այս միջանցքը: Տարածաշրջանում ցորենի խոշորագույն արտադրողներն են Ուկրաինան, Ռումինիան և Բուլղարիան։ Հայաստանի համար դա պետք է լինի Սև ծով, իսկ Վրաստանի համար՝ Իրան-Հայաստանի դուռը։ Մետաքսի ճանապարհը համաշխարհային տնտեսության կեսն է, որի դարպասը Կովկասն է, և այս դարպասի երկրները պետք է կիսեն մայրցամաքային առևտրից ստացված շահույթը՝ արդար խաղի կանոններով։

Հայեր,

Ես հաստատ գիտեմ, որ այս նամակը կհասնի ձեզ։

 

Հարգանքներով՝

Զուրաբ Մաղրաձե

Բիզնեսի կառավարման դոկտոր

6 մայիսի, 2022 թ