
2024-07-26
« Ջորջիան էքսպրեստրանս » ընկերությունն իր
հաճախորդներին առաջարկում է տարբեր տեսակի պահեստային ծառայություններ:
Հաճախորդը հնարավորություն ունի համաձայնեցված ժամկետում
անվտանգ և ապահով պահել ցանկացած տեսակի բեռ «Ջորջիան Էքսպրեսի» պահեստներում՝ հաշվի
առնելով բեռի պահպանման համար նախատեսված համապատասխան ջերմաստիճանային ռեժիմը։
«Georgian
Express» պահեստը ներառում է.
Չոր պահեստներ
Ցանկացած պարենային և ոչ պարենային բեռ կարելի է պահել չոր
պահեստներում։ Պահեստում ստեղծված են բոլոր պայմանները բեռի անվտանգությունն ու պիտանելությունը
պաշտպանելու համար։ « Ջորջիան
էքսպրեստրանսը» ցանկության դեպքում հաճախորդին մատուցում է նաև բեռնափոխադրումներ
(առաքում պահեստ և հետագա տեխափոխում): Չոր պահեստի ընդհանուր մակերեսը 2000 քառ․ մետր է;
Սառնարան
Ընդհանուր ծավալը 3000 տոննա է։ Ընդհանուր մակերեսը կազմում
է 2000 քառ․ մետր։ Սառնարանը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող
ջերմաստիճանային ռեժիմի համակարգով (0°C + - 40°C) և ներառում է` բաց տիպի մաքսային
պահեստներ և կոմերցիոն պահեստներ.
Բաց տիպի
մաքսային պահեստներ
Ժամանակակից ստանդարտների բաց տիպի պահեստները նախատեսված
են միջազգային բեռների պատշաճ ջերմաստիճանային ռեժիմում
պահելու համար։ Սառեցված սննդամթերքը (ձուկ, հավ, միս և այլն), ինչպես նաև միրգ ու
բանջարեղենը պահվում են բաց մաքսային պահեստներում։ Բաց պահեստները ներառում
են երկու հատված՝ 504 ք/մ ընդհանուր մակերեսով։ Ջերմաստիճանի ռեժիմ՝ 0°C - 40°C
Առևտրային
պահեստներ
Առևտրային սառնարանները բաժանված են երեք մասի. Օգտագործողները
կարող են մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև սառեցված տարբեր ապրանքներ պահել վերը նշված
սառնարաններում՝ պահպանելով համապատասխան ջերմաստիճանային ռեժիմ։ Ջերմաստիճանային ռեժիմ՝ 0°C + -
40°C; Յուրաքանչյուր հատվածի մակերեսը կազմում է 144 քառ․մ։
«Ջորջիան էքսպրեստրանս»-ի սառնարանային տնտեսության հասցեն.
Թբիլիսի, Փոնիճալա
Հեռ.՝ +995(32) 438303
Էլ․փոստ.gef26@ge-trans.com