
2024-04-08
Կոնստանցա նավահանգիստը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հիմնական բաշխիչ կենտրոններից է, որն ունի բազմաթիվ առավելություններ, այն են․
- բազմաֆունկցիոնալ նավահանգիստ՝ ժամանակակից հարմարություններով և ջրի բավարար խորությամբ՝ նավահանգստային ավազաններում Սուեզի ջրանցքով անցնող ամենամեծ նավերը տեղավորելու համար,
- համաեվրոպական Հռենոս-Դանուբ միջանցքով ուղիղ մուտք դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ,
- բեռնարկղային հանգույց Սև ծովում,
- Ro-Ro տերմինալներ, որոնք ապահովում են արագ կապ Սեւ ծովի և Միջերկրական ծովի նավահանգիստների հետ,
- լավ կապեր տրանսպորտի բոլոր տեսակների հետ՝ երկաթուղի, մայրուղի, գետ, օդային և խողովակաշարեր,
- Կոնստանցա նավահանգստի միջոցով իրականացվող առևտրային մաքսային գործառնությունների հեշտությունը,
- ժամանակակից հարմարություններ մարդատար նավերի համար,
- ապագա ընդլայնման համար հողատարածքի առկայություն,
- Կոնստանցա նավահանգիստն ունի ազատ գոտու կարգավիճակ, որը թույլ է տալիս ստեղծել ընդհանուր շրջանակ, որն անհրաժեշտ է արտաքին առևտրի համար, ինչպես նաև հեշտացնելու ապրանքների տարանցումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպա:
Կոնտակտային տվյալներ․
Հասցե՝ Port Precincts Constanța, Gara Maritimă, կոդ 900900, Ռումինիա
Հեռ՝ +40.241.61.15.40
Ֆաքս՝ +40.241.61.95.12
Էլ. փոստ՝ apmc@constantza-port.ro
Կայք: www.portofconstantza.com