silk-road

Լապիս Լազուլիի միջանցք

2024-04-07

2017 թվականի նոյեմբերի 15-ին Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրել են Լապիս Լազուլիի համաձայնագիրը։ Թուրքմենստանում ստորագրված պաշտոնական համաձայնագրի նպատակն է զարգացնել ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային ուղիները Աֆղանստանից՝ Թուրքմենստանով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով դեպի Եվրոպա։ Մասնավորապես՝ բեռների և ուղևորների անխոչընդոտ տեղաշարժի և տարանցիկ երթևեկության կառավարման խթանում։ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության (mfa.gov.tm) տեղեկատվության համաձայն՝ նախարարները քննարկել են Թուրքմենստանի և Վրաստանի ակտիվ համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի և կապի ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզներում։

2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհի ֆորումում» Աֆղանստանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարը խոսել է «Լապիս Լազուլի» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարևորության մասին։ Յամա Յարին մասնակցել է «Տրանսպորտային կապեր՝ փոխակերպում Մետաքսի ճանապարհի երկայնքով և դրանից դուրս» պանելին։ Նախարարն ասել է. «Մենք ստեղծել ենք նոր միջանցք, որը կոչվում է «Լապիս Լազուլի»։ Այս նախագծով մենք բեռներ ենք առաքում Չինաստան, Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Կովկաս: Պետք է ներքին ռեսուրսներ գտնենք բեռնաշրջանառությունը մեծացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու համար»։

Լապիս Լազուլի միջանցքը սկսվում է Աֆղանստանի Ֆարյաբ նահանգի Թուրքմենստանի հետ Աքինա (Aqina) սահմանային կետից և Հերաթ նահանգի Թուրքմենստանի հետ Թուրքունդի  (Turqundi) սահմանային անցակետից և շարունակվում է մինչև Թուրքմենստանի Կասպից ծովի Թուրքմենբաշ նավահանգիստ: Այնուհետև Կասպից ծովով մտնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և այն կապում Վրաստանի մայրաքաղաքի, ինչպես նաև Փոթիի և Բաթումի նավահանգիստների հետ։ Երթուղին կանցնի նաև թուրքական Ստամբուլ քաղաքով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով և վերջապես կմտնի Եվրոպա։

Աֆղանստանի համար այս երթուղին մեծ նշանակություն ունի, քանի որ այն այլընտրանքային և միևնույն ժամանակ ամենակարճ, ամենաէժան և անվտանգ ճանապարհն է վերոնշյալ շրջաններում։ Լապիս Լազուլին  պատմական միջանցք է և նշանակում է «Լապույտ քար» (լատիներեն Lapis՝ քար, պարսկերեն lazhward՝ կապույտ)։ 2000 տարի առաջ նշված ճանապարհով «Կապույտ քարը» աֆղանական Բադախշան քաղաքից արտահանվել է Եվրոպա։

Ճանապարհային և երկաթուղային գծերով միջանցքը առևտրա-տարանցիկ ճանապարհ է Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բալկաններում և Կենտրոնական Եվրոպայում։ «Լապիս Լազուլիի» գաղափարն առաջացել է 2012թ. Ինչու՞ միջանցքին տրվեց այսպիսի բանաստեղծական անվանում։ Այս հարցին աֆղանական պատվիրակության ներկայացուցիչները պատասխանել են ժպիտով․ «Շատ դարեր առաջ, աֆղանական լազուրիտը  և այլ կիսաթանկարժեք քարերը  մենք արտահանում էինք Կովկաս, Եվրոպայ և Հյուսիսային Աֆրիկա։ Այդ ժամանակ Մետաքսի մեծ ճանապարհի վրա կար մի հատված, որը կոչվում էր «Լաժվարդովանի»։  Հիմա պատմությունը  հիշելու ժամանակն է»:

Աֆղանստանի համար Կասպից և Սև ծովերով դեպի Եվրոպա առևտրային ճանապարհը նվազեցնում է կախվածությունը Իրանի, Պակիստանի և Հնդկաստանի նավահանգիստներից:  Ճանապարհը նաև արդյունավետորեն կապում է Հարավային Ասիան եվրոպական երկրների հետ: Աֆղանստանի համար կարևոր է նաև դեպի Չինաստան առևտրային և տարանցիկ ճանապարհը։ Այս տարանցիկ ուղղությունները հետևյալն են.

Ուղղություն Եվրոպա-Աֆղանստան.

1. Անցնելով Վրաստանի նավահանգիստները՝  Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Աֆղանստան։ Երթուղու ընդհանուր երկարությունը 4234 կմ է։

2. Անցնելով Վրաստանի նավահանգիստները, Ադրբեջան, Թուրքմենստան, Աֆղանստան։ Երթուղու ընդհանուր երկարությունը 3765 կմ է։

Ուղղությունը Չինաստան-Աֆղանստան.

1. Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան-Աֆղանստան. Ուրումչի-Քաշգար-Իրկեշթամ-Օշ-Անդիջան-Տաշքենդ-Թերմեզի-Խայրաթոն-Քաբուլ,  երթուղու ընդհանուր երկարությունը 3713 կմ է:

2. Չինաստան-Տաջիկստան-Աֆղանստան. Ուրումչի-Քաշգար-Իրկեշթամ-Դուշանբե-Ներքին Ֆյանջի-Քաբուլ,  երթուղու ընդհանուր երկարությունը 2813 կմ է:

3. Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Աֆղանստան. Ուրումկի-Խորգոսի-Ալմաաթա-Տաշքենդ-Թերմեզի-Խայրաթոն-Քաբուլ,  երթուղու ընդհանուր երկարությունը 3151 կմ է:

Նշենք, որ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանը դեսպանություն է բացել Աֆղանստանի մայրաքաղաքում։ Ինչը, բացի երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների սկզբից, կնպաստի նաև պատմական Մետաքսի ճանապարհի վերականգնմանը։ |

TRACECA.GE