
2024-04-07
2024-04-07
Տրանսպորտային միջանցքը, որի բաղադրիչ է «Միջին միջանցքը», սկսվում է արևելքից՝ Չինաստանի Դեղին ծովի (կամ Խաղաղ օվկիանոսի) ափից, որը գտնվում է Լիանյունհան ծովային նավահանգստում և ավարտվում արևմուտքում՝ Սև ծովի ափին տեղակայված Վրաստանի ծովային նավահանգիստներում։
Ինչքան էլ խոսեն, քննարկեն, գործեն Աստանայում, Դուշանբեում, Աշխաբադում, Տաշքենդում, Բիշքեկում, Բաքվում և Անկարայում փաստը նույնն է. Պեկինը բեռներ է ուղարկում նշված միջանցքով, իսկ Թբիլիսին ապահովում է այս բեռների փոխադրումը դեպի Եվրամիության երկրներ։
Երբ «Միջին միջանցքին» մասնակցող երկրների ներկայացուցիչների հանդիպում է անցկացվում ցանկացած մակարդակով, եթե սեղանի մի ծայրում նստած է Պեկինի ներկայացուցիչը, մյուս ծայրում այնպայման նստած է Թբիլիսիի ներկայացուցիչը։
Որքան էլ վերը թվարկված մայրաքաղաքների ներկայացուցիչները փորձեն փոխել իրավիճակը, ոչ ոք չի կարող փոխել այս փաստը, առավել եւս՝ Մոսկվան։
Պրոֆեսիոնալ երկաթուղայինների ակումբ