silk-road

Վիկինգ  երթուղի

2024-04-07

«Վիկինգ» կոնտեյներային փոխադրման նախագծի սկզբնական փուլում ներգրավված էին միայն Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրները. Լիտվան, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան և Բուլղարիան։ Բեռները սպասարկվում էին Կլայպեդայի, Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստների կողմից (մինչև 2016 թվականը՝ Իլոչովսկի, գտնվում է Ուկրաինայում)։ 2015-2016 թվականներին նրանց շարքերը համալրել են Վրաստանն ու Ադրբեջանը։ Այս ընդլայնումը ստեղծեց Կասպից ծովի ավազանից մինչև սկանդինավյան երկրներ բեռների փոխադրման նոր ուղի։

Նոր տրանսպորտային երթուղու գաղափարը ծնվել է 1999 թվականին։  Առաջին վիկինգ գնացքը գիծ մտավ 2003 թվականի փետրվարի 6-ին։ Բեռները նավահանգիստներ են փոխադրվում երկաթուղով, ապա բաշխվում նավերով։ Գնացքը Կլայպեդայից մինչև Չեռնոմորսկ նավահանգիստ  անցնում է 1734 կմ և  տևում  54 ժամ։

2011 թվականի մարտի 15-ին վրացական կողմը ստորագրել է Բալթիկ և Սև ծովերի ուղղությամբ  բեռնափոխադրումների մասին բազմակողմ համաձայնագրին միանալու արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 1 տարի անց։ 2015 թվականի ապրիլին Վրաստանը դարձավ «Վիկինգ» նախագծի լիիրավ անդամ։

Ասիայից եվրոպական երկրներ տարանցիկ բեռների առաքման հարցում միանշանակ աճի ներուժ կա, սակայն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով այդ ներուժի իրացումը դադարեցվել է։ Կարևոր խոչընդոտող հանգամանք է  նաև Վրաստանի նավահանգստային և տարանցիկ ենթակառուցվածքների անբավարարությունը։

Այսպիսով,  նախագիծը երկաթուղով կապում է Բալթիկ ծովը Սեւ ծովի հետ։ «Վիկինգ» ինտերմոդալ  գնացքը ենթադրում է  բեռների խնայողական  և արագ առաքում Կլայպեդա - Մինսկ - Իլյիչովսկ և հակառակ ուղղությամբ:

Վիկինգ գնացքի երթուղու զարգացման հիմքերից  մեկը  Վիլնյուսի ինտերմոդալ լոգիստիկ կենտրոնն է, որը տրամադրում է ինտերմոդալ ծառայություններ։

TRACECA.GE